ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Ցիլոյավորին պետք է թողնել իշխանական քարոզչամեքենայի հույսին

Ցիլոյավորին պետք է թողնել իշխանական քարոզչամեքենայի հույսին
21.03.2026 | 14:36

Ում հաջողվում է օրակարգ թելադրել, նա էլ հաղթում է քարոզչական պայքարում: Որպես կանոն, քարոզչական պայքարում հաղթողը հաղթում է նաև ընտրություններում: Հնարավո՞ր է արդյոք օրակարգ թելադրել ընդամենը կարկանդակ, եգիպտացորեն կամ չինական փայտիկներով սիբեխ ուտելով: Բովանդակային առումով՝ ոչ, բայց ամենաքննարկվողը լինելու առումով՝ այո: Ամենաքննարկվողը լինելու հարցը լուծելու դեպքում զուգահեռաբար դաշտ է նետվում նաև բովանդակություն: Ցիլոյավորի դեպքում դա, պատերազմով մարդկանց վախեցնելով, կեղծ խաղաղության օրակարգն է, շանտաժը: Ի հակակշիռ դրան՝ կա առաջարկ լինել ուժեղ, որովհետև ուժեղ լինելու դեպքում է նվազում պատերազմի հավանականությունը: Այլ առաջարկներ էլ կան, բայց ամենաքննարկվողը սրանք են:

Այս պահին, ամենաքննարկվողը լինելու առումով, ցիլոյավորը հաղթում է ոչ միայն պետական լծակների և իշխանական քարոզչամեքենայի, այլ նաև բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցների և ընդդիմադիր համարվող հասարակության մի մասի՝ ոչ բովանդակային դրվագները տարածելու և տիրաժավորելու շնորհիվ:

Ի հակակշիռ դրան՝ փորձեր արվեցին բուլկի ուտել, այնինչ, ընդամենը պետք է ցիլոյավորին թողնել իշխանական քարոզչամեքենայի հույսին: Թող Հ1-ով ցուցադրեն «Ուրախ ավտոբուս» սերիալը և ուտելու տեսարանները: Սրա կարևորությունը հասկացողները քայլեր կձեռնարկեն, չհասկացողները կշարունակեն պարտվել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ